Կոմիտաս 9 հասցեում պաշտոնապես բացվեցին Sia Fashion-ը և Sia Kids Zone-ը

Կոմիտաս 9 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Sia Fashion խանութ-սրահի 2-րդ մասնաճյուղը: Sia Fashion-ը, որը դեռևս 2012 թվականից ճանաչում է ձեռք բերել online հարթակում, տարիների ընթացքում իր շուրջ է հավաքել բազմաթիվ հավատարիմ հաճախորդների և ճաշակը գնահատող մարդկանց, ինչի ապացույցն էլ, թերևս, 1,5 տարի առաջ Նալբանդյան 25 հասցեում բացված առաջին, իսկ ներկայումս էլ Կոմիտաս 9 հասցեում բացված խանութ-սրահներն են: Խանութ-սրահի հիմնադիր Հայարփի Խուդավերյանի խոսքով՝ խանութ-սրահ բացելու մտահղացումն իր մոտ առաջացել է հագուստի մեծաքանակ պատվերների և հաճախորդների դրական արձագանքների արդյունքում:

Երեկոյան և առօրյա զգեստներ, սպորտային հագուստ և կոշիկներ, դասական պիջակներ, թրենդային և երկարաճիտ կոշիկներ, նորաձև տաբատներ և բնական կաշվից պատրաստված գոտիներ, աքսեսուարներ… Ահա այն ամենը, ինչ ներկայացված է Sia Fashion-ում:

Մանրամասն՝ տեսանյութում

#asekose #siafashion

Post Author: CoinCryptoNews